Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի ն...

Եվրախորհրդարանի անդամները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ճնշող մեծամասնությամբ հաստատել են Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ. նա վերընտրվել է Եվրահանձնաժողովի  նախագահի պաշտոնում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Հայտնի է, որ Կայա Կալլասը կլինի ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ՝ այս պաշտոնում փոխարինելով Ժոզեպ Բորելին:

Այժմ Եվրահանձնաժողովի նոր կազմը պետք է պաշտոնական հավանություն ստանա Եվրամիության խորհրդի կողմից, որից հետո այն կկարողանա սկսել աշխատանքը դեկտեմբերի 1-ից։