Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջին բժշկական օգնություն է ցուցաբերել ինքնաթիռում գտնվող տղամարդուն, գրում է գերմանական Bild հրատարակությունը։
Ինչպես նշել են լրագրողները, չորեքշաբթի շվեյցարական ավիաընկերության ինքնաթիռում Ցյուրիխից Բրյուսել չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո անձնակազմի անդամները դիմել են մյուս ուղևորներին՝ հարցնելով՝ ովքեր են կարող առաջին օգնություն ցուցաբերել։
«Ուղևորներից մեկն արձագանքել է: Նա առաջին օգնություն է ցուցաբերել այնքան ժամանակ մինչև ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Բրյուսելում։ Այնտեղ արդեն գործի են անցել բժիշկները», - գրել է աղբյուրը՝ մանրամասնելով, որ առաջին գնություն ցուցաբերած կինը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էր:
Նյութի հեղինակները հիշեցրել են, որ ֆոն դեր Լեյենը դոկտորի կոչում ունի, որը ստացել է Հանովերի բժշկական դպրոցում։