Օրերս տեղեկություններ էին տարածվել, որ քաղաքական գործիչ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը միացել է Արշակ Կարապետյանին․ «Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ իր կողմից ձևավորած խորհրդին իբր անդամակցում եմ նաև ես։
Հայտնում եմ, որ դա ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել նրա կամ իր ձևավորած կառույցի հետ։ Ավելին, երբևէ չեմ շփվել հիշյալ անձի հետ»,-տարածվող լուրերին ի պատասխան գրել էր Մանասերյանը իր ֆեյսբուքյան էջում։
Մեր տեղեկություններով Արշակ Կարապետյանը այս օրերին շատերին է առաջարկում միանալ իրեն։ Մեր տեղեկություններով նա փորձել է իր շարժման մեջ ներգրավել ռուսաստանահայ Եվգենի Պետրոսյանին, բայց մերժում է ստացել․ «Ես ավելի լուրջ հարցերով եմ զբաղվում»,- ասել է Պետրոսյանը։
Փորձեցինք կապ հաստատել Արշակ Կարապետյանի հետ, պարզելու համար, թե քանի գործչի է դիմել և բացի Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանից ու Ալբերտ Բազեյանից ովքեր են համաձայնել համագործակցել իր հետ, բայց մեր զանգերն անպատասխան մնացին։