ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շարքում թափուր աշխատատեղերի առավելագույն թիվը գրանցված է Ռուսաստանում՝ ավելի քան 2 միլիոն։ Այս մասին դեկտեմբերի 3-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր-Սուլթան-Մինսկ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան։
Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնությունում 100 թափուր աշխատատեղի համար դիմում է մոտ 65 մարդ։
«Հայաստանում եւ Ղրղզստանում 100 թափուր աշխատատեղերի համար դիմում է մոտ 4700 մարդ, Ղազախստանում՝ 3000, Բելառուսում՝ 19»,- ասաց Օմուրբեկովան։
Դեպարտամենտի ղեկավարը նաեւ հայտնել է, որ աշխատանքային միգրանտները սովորաբար բախվում են երեք հիմնական խնդրի:
«Առաջին խնդիրը գրանցումն է։ Գործատուները, որպես կանոն, չեն ցանկանում գրանցել նրանց, ինչը վարչական տույժերի է հանգեցնում գրանցման բացակայության համար, ինչպես նաեւ` պարտադիր ապահովագրության անհասանելիության»,- պարզաբանել է ԵՏՀ ներկայացուցիչը։
Նա նաեւ հայտնել է, որ երկրների տնտեսություններում զբաղված աշխատողների տարիքը 35-54 տարեկան է։
«Միեւնույն ժամանակ, սկսել է աստիճանաբար աճել աշխատանքային միգրացիայի մեկնող կանանց թիվը»,- ասել է Օմուրբեկովան՝ հավելելով, որ այդ միտումը մեծապես նկատելի է Ղրղզստանում։