Շատ կարեւոր է բարձրացնել ներդրումային ֆոնը Շիրակի մարզում, Գյումրիում որևէ քաղաքացի, որևէ գործարար ուզենա ներդրում անել, ինքը միայն աջակցություն է ստանալու, որևէ խնդրի, բյուրոկրատական քաշքշուկների առաջ չի կանգնելու: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը:
«Շիրակի մարզի համար գյուղատնտեսությունը շատ կարևոր ճյուղերից մեկն է, այսինքն, անելու շատ բան կա, և ես իմ թիմի հետ պատրաստակամ գնում եմ մեծ պատասխանատվությամբ Գյումրի՝ աշխատելու Շիրակի մարզի»,-ասաց նա:
«Հլը չեմ հասել Գյումրի, չեմ կարող ասել մարզպետարանը այս ժամանակահատվածում ինչ է արել, այ կգա 100 օրը, 100 օրվա հարցազրույցի ժամանակ մեծ սիրով կպատասխանեմ ու կներկայացնեմ այն թվերը, որը հաջողել ենք անել»,-ասաց նա:



