Ես 2018 թվականին հայտարարել եմ, որ մենք պետք է քաղաքական նշանակումները նվազագույնի հասցնենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաեւ հայտարարել եմ, որ բուհերի ուսխորհուրդներում էլ պետք է լրիվ ինքնակառավարում անենք: Այդ շանսը տրվել է եւ դիվանագիտական, եւ բուհական համակարգին: Իսկ ո՞վ է ասել, որ եթե այդ շանսը չարաշահվում է, այն պետք է միշտ գոյություն ունենա:
Այդպես չի, հիմա փոխվել է քաղաքականությունը, որովհետև այն, ինչ արեց արտաքին գործերի նախարարությունը նախարարների և փոխնախարարների մասնակցությամբ, չեմ հիշում որ թիվն էր..., իհարկե, հիմա նրանք զբաղված են գիտագործնական շատ կարևոր աշխատանքով։
Չի կարող երկրում լինել նախարարություն, որ կառավարության քաղաքականությունը չի կիսում։ Չեն կիսում, թող գնան հանրահավաքի մասնակցեն, ինչը և արել են։ Ցավոք, վերջին հանրահավաքներին ինչ-որ չեն մասնակցում, ինչը ինձ շատ մտահոգում է, ես կոչ եմ անում նրանց մասնակցել բոլոր հանրահավաքներին, նստացույցներին, ակցիաներին։ Դա իրենց դիվանագիտական պոտենցիալն իրացնելու ամենահարմար հարթակն է», - հայտարարեց Փաշինյանը։



