Եթե մենք չուզենայինք, ԱՄՆ չէր ճանաչի Հայոց ցե...

Ձեզ հայտնի շրջանակները փորձում են մեզ ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ և այլն: Այս կենտեքստում կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության նկատմամբ խորհրդարանական մեծամասնության ու կառավարության վերաբերմունքը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ 2018-21 թվականներին Հայոց ցեղասպանութնոըն ճանաչող ու դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել, 2008-ից 18-ին 20 այդպիսի բանաձև էր ընդունվել. «3 տարվա մեջ արվել է նախորդ 10 տարվա արածի 45-50 տոկոսը: Տեղի է ունեցել ցեղասպանության միջազգային ճանաչման գործում գլխավոր ու շրջադարձային իրադարություններից մեկը: ԱՄՆ վերին ու ստորին պալատներն ընդունել են Հայոց ցեղասպանությունը, այն ընդունվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից: Եթե ՀՀ կառավարությունը չուզենար, որ ընդունվի, դա միանշանակ տեղի կունենար, ինչպես տեղի է ունեցել»,-ասաց նա՝ հայտարարելով, որ իրենց թրքասիրության մեջ մեղադրողները ԱՄՆ-ին համոզել են չընդունել ցեղասպանությունը՝ հղում անելով համացանցում տարածված ինչ-որ տեղեկությունների: