Եթե կզբաղվի քաղաքական գործունեությամբ, կտեսնե...

Վարչության նիստը հրավիրվել էր կուսակցական խնդիրների վերաբերյալ: Այս մասին այսօր ՊԲ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

«Կուսակցական հարցեր էին, հատուկ հրապարակման հարցեր չկային»,- ասաց Պապիկյանը:

Հարցին՝ Արթուր Վանեցյանի մասին արված հրապարակման և թեմայի շուրջ զարգացումների մասին քննարկում եղե՞լ է՝ Պապիկյանը պատասխանեց. «Ոչ, քննարկում չի եղել, կարծում եմ դա մեկնաբանության ենթակա հարց չէ»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ կարծիք ունի այս հարցի վերաբերյալ՝ Պապիկյանը ասաց. «Մամուլի յուրաքանչյուր հրապարակման մասին ես կարծի՞ք պիտի հայտնեմ՝ խոսքը վերաբերում է ԱԱԾ նախկին պետին, ով աշխատանքից հեռացել է, եթե կզբաղվի քաղաքական գործունեությամբ, կտեսնենք, որ զբաղվում է,  ու եթե կլինեն գնահատականներ՝ ապա կլինեն: Այս պահին որևէ բան չեմ կարող ասել, չեմ տիրապետում ինֆորմացիայի»: