Ես առաջիկայում ասուլիս ունենալու եմ, այնպես որ առիթն օգտագործելով ավելի հանգիստ պայմաններում կքննարկենք հարցերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Հարցին՝ հայտնի լսումներից հետո հետևություններ արվե՞լ են, ինչ-որ բան փոխվե՞լ է, նա պատասխանեց. «Հետևություններ միշտ են արվում, մնացածը արդեն ասուլիսի շրջանակներում»:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք նախարարն իրավաչափ է համարում ԳՈՒՄ-ի շուկայում մսավաճառների նկատմամբ ոստիկանների գործողությունները:
«Բոլոր հարցերին կանդրադառնանք ասուլիսի շրջանակում, որը կլինի հունվարի առաջին օրերին: Սիրով հրավիրում եմ ձեզ: Այս պահին այլ մեկնաբանություն չունեմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ մսավաճառները պնդում են, որ իրենց հայոհեյլ են, բռնություն են գործադրել, կապտուկներ կան, Արփինե Սարգսյանն ասաց. «Ես բռնություն երբեք չեմ արդարացրել, եթե կա իրավաչափ պրոցես, դա տրամաբանական է, եթե պրոցեսի մեջ կա ոչ իրավաչափ կոմպոնենտ, բնականաբար դա պետք է ունենա համապատասխան հետևանք: Ցանկացած դրվագ գտնվում է նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության դիտակետում, ըստ այդմ ընթացք կտրվի համապատասխան դեպքերում»: