Ունենք իրավիճակ, որ երկրի արտաքին գործերի նախարարն է հաստատում, որ Ադրբեջանը բանակցություններում առաջ է քաշում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը: Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Ի՞նչ ուղերձ ենք հղում հասարակությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Եթե այս Սահմանադրությունը լեգիտիմ չէ, ապա լեգիտիմ չեն նաև այս իշխանությունները: Մեր Սահմանադրությունը մեր երկրի հիմնաքարային փաստաթղթերից է, դրա անկյունաքարային դրույթները չեն կարող փոփոխվել»,-ասաց նա:



