Եթե հասցնենք, հինգշաբթի կառավարության նիստում...

Ես արդեն մանդատս վայր դնելու դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահին, որը կարող է հաստատվել 7 օր հետո. Եթե հասցնենք, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի կառավարության նիստում կլինի ինձ Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:

Հարցին՝ ինչի՞ց էր դժգոհ վարչապետ նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանից, նա պատասխանեց. «Պարոն Մուրադյանը դուրս է եկել իր դիմումի համաձայն: Վարչապետը կառավարության նիստում ասաց, որ Մուրադյանը դուր է գալիս իր դիմումի համաձայն՝ հետագա հեռանկարով: Թե ինչից էր դժգոհ, ինչ խնդիրներ կային, չեմ կարող ասել»:

Նա ընդգծեց, որ որոշիչ դարձավ պարոն Մուրադյանի դիմումը. «Եթե նա դիմում չգրեր, որեւէ բան չէր որոշվելու: Բայց  դիմումը գրելուց հետո դա դարձավ ինձ առաջադրելու պատճառ: Երեւի թե Գյումրիում նախնական ընտրությունները դարձան պատճառ»,-ասաց Առուշանյանը: