«Այս ողջ ընթացքում ես մտածում էի լսել մի միջոցի մասին, որն իրոք կկարողանա անզոր չլինել այն ամենի ինչի հանդեպ, ինչը տեղի է ունենում, ու լուծել այդ խնդիրը, բայց չլսեցի, որովհետև իմ կարծիքով՝ չի էլ կարող լինել նմանատիպ ինչ-որ միջոց՝ միջազգային, ներպետական կամ վերպետական որևէ մարմնի կողմից տրված»,-այս մասին
Սամսոնյանի խոսքով՝ մենք մի շատ կարևոր փաստ միշտ բաց ենք թողնում՝ այս ամեն ինչի պատճառահետևանքային կապը որտեղից է գալիս: «Գերդոզավորված ատելությունը մամուլի և այլախոհության նկատմամբ սկսվել է անցած տարվա հայտնի իրադարձությունների ընթացքում, երբ բոլորի լռության ներքո մի քաղաքական խմբի մասին ատելության խոսք էր տարածվում ու հասել էր այդ մարդկանց տներ՝ կանանց, երեխաներին: Սերժ Սարգսյանի թոռնիկի համարը, որը փոքր երեխա էր՝ Պուշկինի դպրոցում սովորող, տրվել էր Փաշինյանի «շիշ բռնող ախրանիկ» պատգամավորի կողմից, ասում են, մարդկանց, որոնք զանգել էին և այդ ատելության խոսքը փոխանցել էին նրան: Հասել էին կին պատգամավորների տներ, կպցրել էին տարբեր տեսակի մահվան մասին հուշող պաստառներ, ամենավերջին հայհոյանքները տեղի էին ունենում փողոցում, և դա տեղի էր ունենում քաղաքական ողջ սպեկտորի քար լռության ներքո: Սա այն հիմքերից մեկն էր, որ ստեղծեց այս միջավայրը»,-ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարը:
Վերջինս նշեց՝ երբ արդեն իշխանությունը զավթված էր կամ փոխված էր, մտածում է, որ, ի վերջո, մենք կունենանք այդ ատելության քարոզի ավարտը նախանշող իրավիճակ, որը կլինի «սեր և հանդուրժողականություն» խոսքերի գործնական դրսևորումը.«Բայց այսօր էլ տեսնում ենք, որ դա տեղի չի ունեցել»:
Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ առաջին ատելության խոսք տարածողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր՝ իր՝ «ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու» հայտարարություններով, և եթե երկրի առաջին դեմքին ատելության խոսքի համար ոչ մեկը «պատին դեմ չի տալիս», այս վիճակն է լինում:



