«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ապացուցեց իր կենսունակությունը, երբ 2022 թվականի հունվարին Ղազախստանն օգնություն խնդրեց։ Մենք արդյունավետ ենք աշխատել։ Մենք պատրաստ էինք նույն կերպ օգնել ՀԱՊԿ անդամ Հայաստաննին»,- «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«2022 թվականի աշնանը Կազմակերպության երևանյան գագաթնաժողովի համար փաստաթուղթ է պատրաստվել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ համաձայն մեր հայ դաշնակիցների խնդրանքի։ Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով։ Վերջին պահին՝ գագաթնաժողովում, հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային տեսքով և չի կարող իրականացվել։ Եթե Երևանը հաստատեր արդեն համաձայնեցվածը և պատրաստ մնար ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, ես համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար», - ասել է նա։
ՌԴ արտգործնախարարը նաև ասել է․ «Գիտեմ, որ հայերին ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ասում են, թե իբր, եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, սահմանապահներին նույնպես, հանեք ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Սա արդեն դիվանագիտություն չէ։ Չկա այլևս դիվանագիտությունը։ Կա ուղիղ կաշառք»։ Լավրովը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն, սակայն, հաճախ էգցում դաշնակիցներին, ինչպես Եգիպտոսի նախագահ Մուբարաքին, Աֆղանստանի ղեկավարությանը։
Նա նշել է, որ Արևմուտքը ցինիկաբար ճնշում է գործադրում ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում Ռուսաստանի դաշնակիցների վրա՝ խոստանալով նրանց «ոսկե սարեր»։