Արդեն որերորդ անգամ է, որ հենց մենք մի բան ենք ասում, Տիգրան Ավինյանն ասում է՝ դուք ձեր քուչում չեք, բայց եթե մեր քուչում լինեինք, ինքը հաստատ սեղանի գլխին նստած չէր լինի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը
«Երկրորդը, եթե ես քվեարկությունից առաջ լայվ եմ անում ու ասում եմ՝ ով ընդդիմադիրներից քվեարկի նիկոլական է, այդտեղ դուք ինչ-որ քուչի խոսույթ եք տեսնո՞ւմ, թե՞ նույնիսկ Ավինյանն է ընդունում, որ «նիկոլականը» հայհոյանք է։ Եթե այդպես է, ներողություն կխնդրեմ, եթե Ավինյանը ասի, որ Նիկոլական բառը իրապես քուչի բառ է, կեղտոտ հայհոյանք է, ես ներողություն կխնդրեմ։
Եթե մարդը գիտակցված դեմ է քվեարկում, բայց գիտի, որ անկախ իր քվեարկությունից, միևնույն է դրանով քվորում է ապահովում և թանկացումը անցնում է, ապա այո, նա նիկոլական է, նա իշխանամետ է, նա ծախված ընդդիմադիր է, նա դավաճանել է իր գաղափարներին։ «Հանրային ձայնի» դեպքում դա ամենասուրն է, որովհետև եթե դու ստացել ես մանդատ ամենա հակատրադիցիոն կերպով, այսինքն դու քաղաքական խոսույթ չես ծավալել, քաղաքական գործունեություն չես ծավալել, դու սաղ օրը եկել ես Նիկոլին մերումանուկ ես քրֆել, ու դրա արդյունքում մեր հանրության այն զանգվածը, որը թե իշխանությունից, թե ընդիմությունից հոգնած և զզված են, իրենց դուր է գալիս, որ մեկը գա բոլորին հայհոյի, ինչը իմ համար անընդունելի է, այդ հայհոյանքներով ստացել են մանդատ։ Իմ ասածը հետևյալն է՝ չի կարելի գալ, ընդդիմադիր խոսքերով ստանալ մանդատ, հետո գնալ և ծառայել Տիգրան Ավինյանին»,–ասաց նա։
Ընդդիմադիր գործիչը նաև նկատեց, որ տրանսպորտու ուղեվարձը չվճարելու իրենց բոյկոտը շարունակվում է, «դրա համար Նիկոլը ստիպված է Ավինյանին երեք միլիարդ փող դուրս գրել, որպեսզի իրենց ծակերը փակեն»։



