Ես վատ օրինակ եմ. վարչապետը հորդորում է մնալ...

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ելույթ ունեցավ՝ անդրադառնոլով գյուղում մնալու կարևորությանը: Նա ընդգծեց, որ մեր ժամանակի հերոսներից շատերը Երևանից են տեղափոխվել գյուղ, չնայած տրամաբանությունը հակառակն է հուշում, որ գյուղից պետք է տեղափոխվել Երևան` հաջողության հասնելու համար:

«Ես էլ եմ այդ օրինակներից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և ծիծաղեց, երբ ներկաները ծափահարեցին: Վարչապետն ավելացրեց. «Ես վատ օրինակ եմ, պետք չէ»: