Ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի ըն...

2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի։ Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ ինքը շատ մեծ վստահություն ունի, որ Հայաստանի ժողովուրդը աներկբա հաղթանակ կտանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ փաստացի «ժողովուրդ» անվանելով միայն իր կողմնակիցներին։

Փաշինյանը վստահեցրել է, որ որևէ ընտրության ժամանակ երբեք այլ նպատակներ չի հետապնդել։ Նա հավելել է, որ այս սկզբունքը շարունակելու է գործել։

«Եթե ինչ-որ մեկը ներշնչում է, որ ես իրենից վախենում եմ, ապա դա իր խնդիրն է», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» շարժման մասին հարցին։