Ես թույլ չեմ տա պարտադիր պատվաստում. Վրաստանի...

«Որպես համակարգող խորհրդի նախագահ և վարչապետ՝ ես թույլ չեմ տա պարտադիր պատվաստում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նրա խոսքով՝ քաղաքացիներին պետք է ոչ թե պարտադրել, այլ համոզել, որ պատվաստումը միակ ճանապարհն է համավարակի դեմ պայքարում:

Վարչապետն ասել է, որ երկիրն ունի բավարար չափով պատվաստանյութ, իսկ մարդիկ ունեն ընտրության ազատ իրավունք: