Գերմանիան և Հարավային Կորեան պայմանավորվել են ընդլայնել ռազմական և անվտանգության ոլորտներում համագործակցությունը՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով ռազմավարական գործընկերության նոր մակարդակի։
Համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 29-ին Սեուլում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնի բանակցությունների ընթացքում։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ կողմերը պատրաստվում են կնքել գաղտնի ռազմական տեղեկատվության պաշտպանության համաձայնագիր, ինչպես նաև ուսումնասիրել սպառազինությունների համատեղ արտադրության և մշակման հնարավորությունները։ Մերցը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի զինվորականների մասնակցությունը Ուկրաինայի պատերազմին ցույց է տալիս, որ եվրոպական և ասիական անվտանգության խնդիրներն այլևս հնարավոր չէ դիտարկել առանձին։
Կողմերը պայմանավորվել են նաև խորացնել համագործակցությունը կիսահաղորդիչների, մարտկոցների, արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում։



