Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին. Նաիրա...

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր: Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց հատկապես քաղաքացի են զգալու` թող խփեն բոլոր սալյուտները: Ուզում եմ հուսալ, որ վաղը, մյուս օրը և դրան հաջորդող մնացած բոլոր օրերին ևս իրենք իրենց ոչ միայն կզգան, այլև կլինեն քաղաքացի: Ինձ համար ամեն օր քաղաքացու օր է: Ուրախ օր բոլորին»։