Ես միանում եմ հայրենիքի համար պայքարող ժողովր...

44-օրյա պատերազմի մասնակից Արտավազդ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով իր մարտական ընկերներին:

«Ես` Արտավազդ Մովսիսյանս 44-օրյա պատերազմի մասնակից եմ։ Ես կռվել եմ հանուն Արցախի և ՀՀ պետականության, կռվել եմ, որ Արցախի և Հայաստանի դրոշները մնան կանգուն, կռվել եմ, որպեսզի Արցախը երբեք չլինի Ադրբեջանի կազմում։

Ես միանում եմ հայրենիքի համար պայքարող ժողովրդին, և կոչ եմ անում բոլոր մարտական ընկերներիս ևս միանալ այս պայքարին, քանի որ այլևս հնարավոր չէ այս իրավիճակը հանդուրժել։

Սա քաղաքական պայքար չէ, ես քաղաքականության հետ որևէ աղերս չունեմ»,- գրել է Մովսիսյանը և հավելել՝ սա հայրենիքի համար մղվող գործընթաց է, որին պետք է միանան բոլոր հայրենասեր հայերը: