Ես լավ հասկանում եմ ընտանիք բառի իրական իմաստ...

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Ոչ Ստամբուլյան կոնվենցիային» հեշտեգը: Բազմաթիվ օգտատերեր արդեն իսկ միացել են ֆլեշմոբին: Այս հեշթեգի տարածմանն է միացել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը։

Սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում է  Հայկ Սարգսյանի՝ կոնվենցիային դեմ արտահայտվելը: Որոշ օգտատերեր տարածում են Հայկ Սարգսյանի և իր երեխաների լուսանկարը, հեգնական գրառումներով։ Հայկ Սարգսյանը այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Նկատել եմ, որ երեխաներիս հետ նկարը տարածվում է: Մեր տարբերությունը կայանում է նրանում, որ մենք չունենք նույն արժեհամակարգը: Ես երբեք, նույնիսկ թշնամուս (չնայած նրան, որ չունեմ թշնամի, ) ընտանեկան լուսանկարը չէի տարածի, ինչ որ դիվիդենտներ շահելու համար: Հենց նաև դրա համար է, որ մենք դեմ ենք Ստամբուլյան կոնվենցիային, քանի որ ես լավ հասկանում եմ ընտանիք բառի իրական իմաստը»