Ես ինքս չեմ գոռացել «Բ-ի տղա, Նիկոլ», բայց դա...

Ես լավ չեմ հասկանում, թե ինչու եմ ներգրավված այս գործում, որովհետեւ մեղքի որեւէ անհատականացում այս քրգործում չկա, ընդամենը մեկ ոստիկան, քրգործի հարուցումից, կոնկրետ մեղադրյալների ներգրավումից ամիսներ հետո հանկարծ հիշել է, որ ինձ տեսել է այնտեղ այդ արտահայտությունը վանկարկելիս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ), մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին  մասով (Խուլիգանություն): Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն, «Բ*ի տղա Նիկո՛լ» բացականչելուն:

Եսայանի խոսքով, 79 էջանոց մեղադրական եզրակացության մեջ հիմնականը խուլիգանական դրդումներով իբր ես գոռացել եմ «Բ-ի տղա Նիկոլ»: Բայց պետք է ասեմ, որ ես ինքս չեմ գոռացել, որովհետեւ սովորություն չունեմ հասարակության մեջ այդպիսի արտահայտություններ անելու, որն ամենեւին չի նշանակում, որ համաձայն չեմ այդ բնութագրման հետ: