Ես հիմա կաթողիկո՞սն եմ, որ իմանամ Փաշինյանը մ...

Ցնցումներով իշխանափոխությունը հանգեցնում է հետցնցումների՝ առնվազն 10, 20, 30 տարի, իսկ դա երկրին որևէ բան չի բերի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով իմփիչմենթի գործընթացին:

«Ընտրություն է լինելու, ժողովրդին ասեք՝ ժողովո՛ւրդ ջան, գնացե՛ք, ընտրե՛ք Խորեն Հովհաննիսյանին, որովհետև նա լավ ֆուտբոլիստ է: Ոնց լավ ֆուտբոլիստ է եղել, երկիրն էլ այդպես լավ կկառավարի, թող գնան Խորեն Հովհաննիսյանին ընտրեն, այստեղ ես բան չեմ տեսնում»,- ասաց Նազարյանը:

Դիտարկմանը՝ բայց Դուք էլ էիք պատերազմից հետո փողոցային պայքարի մասնակցում, Փաշինյանի հրաժարական էիք պահանջում, ասում էիք՝ Փաշինյան Նիկոլ, Աննա պատասխա՛ն եք տալու, Գեղամ Նազարյանն ասաց. «Դրանք բողոքի գործողություններ են եղել,  դրանց մի՛ ասեք փողոցային պայքար, որովհետև փողոցայինը դա վատ է, վատ է հնչում։ Ես ասել եմ, որ պատերազմից հետո Հայաստանին պետք է նոր իշխանություն: Իմ ասածներից ես չեմ հրաժարվել, հիմա էլ չեմ հրաժարվում: Հետո հրաշք տեղի ունեցավ, հիմա այդպես չեմ մտածում: Ժողովուրդը որոշեց, որ մենք այս ներկապնակից ընտրում ենք այս ներկին, ուրեմն ինչ-որ ուրիշ խորքային լուրջ խնդիր կար չէ՞»:

Դիտարկմանը՝ ժողովրդին չէր ասել, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում այդ ժամանակ, նա ասաց. «Շատ վատ էր անում, իհարկե, շատ վատ էր անում։ Ինքը մի անգամ Ազգային ժողովում ասաց՝ ես մտածում էի այնպես, ինչպես, ասենք 99%-ը և դա վատ էր, հետո ասենք հասկացա, որ դա սխալ է և ուղղվեցի»:

Ճշտող հարցին՝ այսինքն, Փաշինյանը մեղք չունի՞, Նազարյանն ասաց. «Ես հիմա կաթողիկո՞սն եմ, որ իմանամ, մեղքերի քննությամբ չեմ զբաղվում»: