«Բենթլի Սամոյի հետ եք պատրաստվո՞ւմ բարենորոգե...

Ես եպիսկոպոսների մեջ նստում եմ որպես մեղավոր, իսկ իրենք նստում են՝ որպես եպիսկոպոս: Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է իր նախկինում իր իսկ կողմից Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին՝ «Բենթլի Սամո» բնորոշելուց հետո պատրաստվում վերջինիս հետ բարենորոգել եկեղեցին:

«Ես եմ տարբեր մարդկանց մասին բան ասել, տարբեր մարդիկ էլ՝ իմ: Նոր կտակարանում այսպիսի դրվագ կա՝ երբ որ փարիսեցիները և սադուկեցիները տեսան, որ Հիսուսը մաքսավորների և մեղավորների հետ է նստում, սկսեցին աշակերտներին նույն հարցերը տալ՝ ինչ որ դուք եք ինձ տալիս:

Երբ աշակերտներն ասացին դրա մասին Հիսուս Քրիստոսին՝ Հիսուսն ասաց, որ առողջներին բժիշկ պետք չի, և անմեղների համար չի եկել՝ այլ մեղավորների համար է եկել: Հանկարծ չվերապահեք՝ թե մենք այդ սեղանի շուրջ նստածներից որևէ մեկին Հիսուսի դերակատարումն ենք վերապահում, մյուսներին էլ մեղավորի: Ցանկացած քրիստոնյա հետևորդ՝ պետք է գիտակցի, որ մեղավոր է»,- նշել է նա: