Ես եմ ծեծել. ակցիա` Կենտրոնի ոստիկանության շե...

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը պատրաստվում է իր վրա վերցնել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու պատասխանատվությունը։ Այս պահին նա ոստիկանության Կենտրոնի բաժնում է՝ կատարվածի մասին բացատրություն տալու համար։ 

Մանուկյանի օրինակին հետևել են արդեն մեկ տասնյակ մարդիկ, ովքեր ներկայացել են ոստիկանություն ու ասել, որ իրենք են ծեծի ենթարկել Վարդան Հարությունյանին։

Լրագրողների հետ զրույցում քաղաքացի Սիմոն Գաֆալյանը նույնպես նշել է, որ հենց ինքն է եղել Վարդան Հարությունյանին ծեծողը:

«Ծեծել եմ, որովհետև այլևս չէի կարող հանդուրժել նրա ասածները: Նա չափը շատ անցավ: Ինձ համար էլ ոչ մի զղջում չկա: Իհարկե սա քաջագործություն չէ, որովհետև ես վատ եմ զգում այն մտքից, որ հայը հայի վրա ձեռք է բարձրացնում, եկել եմ, որ պատիժս կրեմ»,- ասաց նա: