ՀԱԿ անդամին ծեծել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյա՞...

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ՀԱԿ անդամ, ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր  կատարել՝ տեղեկացնելով, որ իրեն ծեծի են ենթարկել:

Քիչ առաջ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին»։