
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի խափանման միջոց կալանքը 20 միլիոն դրամ գրավով փոխելու որոշման դեմ դատախազության բողոքը:
Դատարանը հեռացել է խորհդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 28-ին:
Մեղադրյալը նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Հարցին, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, պատասխանել է.
«Չգիտեմ, ես Նոստարադամուսը չեմ, ես ազնիվ եմ, ես ոչ մի հանցագործություն չեմ գործել: Կարծում եմ` դատարանը ճիշտ որոշման կգա»: