Ես այնպես եմ անելու, որ Հայաստանը ճանաչվի ամբ...

«Քաղավիացիայի գործառույթների մասին պատկերացումները մի քիչ սխալ են»,-այս մասին ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:

«Հաշվի առնելով, որ մենք այն պետությունը չենք, որ աջ ու ձախ կարողանանք փող ծախսել, շատ կարևոր է, որ մենք կարողանանք անվճար տեղեր գտնել տարբեր ավիացիոն դպրոցներում, համալսարաններում, ու այն արդյունքը, որ ես շատ եմ ճանապարհորդել, բերել է նրան, որ, օրինակ, Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան մեզ անվճար կրթություն է տրամադրում: Միաժամանակ, ես կարողացել եմ ներգրավել շատ ուժեղ մասնագետներ Հայաստանում»,-նշեց Տաթևիկ Ռևազյանն՝ ընդգծելով, որ այդ մասնագետներից որոշներն այլ երկրներում խորհրդատվություն անցկացնելու համար կառավարությունից ստանում են տասնյակ հազարավոր դոլարներ, մինչդեռ Հայաստանի համար ամենը պատրաստ են անվճար անել:

«Ես այնպես եմ անելու, որ Հայաստանը ճանաչվի ամբողջ աշխարհում, քաղավիացիայի ոլորտում հիմնականում, և շատ հպարտ եմ, որ հիմա քաղավիացիայի պետ չկա, որ Հայաստանի տեղի չգիտի»,-ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը: