Ես այդ խաղերը չեմ խաղում. Զելենսկին մերժել է Կրեմլի առաջարկը՝ Պուտինի հետ Մոսկվայում հանդիպելու վերաբերյալ: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Україна-ն:
«Ես չեմ մեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու, ես այդ խաղերը չեմ խաղում։ Մենք կարող ենք հանդիպել Թուրքիայում, Շվեյցարիայում կամ Մերձավոր Արևելքում»,- նշել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ եթե Զելենսկին պատրաստ է լուրջ խոսակցության, նրան կարող են ընդունել Մոսկվայում:



