Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում եվրոգոտու 19 երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի գնահատումն անսպասելիորեն 0,7 տոկոսից վատթարացվել Է մինչեւ 0,6 տոկոս: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ «Եվրոստատը»:
Բացի դրանից, եվրոգոտու ՀՆԱ-ն ապրիլ – հունիսին տարեկան արտահայտությամբ ավելացել Է 3,9 տոկոսով, այլ ոչ թե 4 տոկոսով, ինչպես հայտարարվել Էր ավելի վաղ:
Անցյալ տարի եվրոգոտու եւ ԵՄ-ի երկրների ՀՆԱ-ներն աճել են յուրաքանչյուրը 5,3 տոկոսով: 2020 թվականի արդյունքներով ԵՄ-ի ՀՆԱ-ն նվազել Է 5,9 տոկոսով, իսկ եվրոգոտունը՝՝ 6,4 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: