Երիտասարդներն իրենց շղթայել են կառավարության...
Հանրապետության հրապարակում մի քանի երիտասարդներ ձեռքերը շղթայել են կառավարության դարպասներին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Նա եկավ կոտորեց մեզ, մեր երիտասարդներին, գնացեք հիվանդանոցները, տեսեք, ինվալիդ են դարձել, ոչ ապագա ունեն։ Ժողովուրդ դրան մի թողեք աթոռին, մի թողեք, ահավոր բաներ են կատարվելու»,- լացելով ասում էր ակցիայի մասնակից մի կին։
«Հանձնում է երկիրը, գիտե՞ք, թե Սյունիքում ինչ է ասել: Ասել է՝ դուք եք ձեզ պաշտպանելու, ոչ ոք ձեզ չի պաշտպանելու: Սյունիքը ո՞նց է իրեն պաշտպանելու»,- հավելել է շղթայված կինը: Ոստիկանները երկար ժամանակ չէին կարողանում հանել ձեռնաշղթաները:
Դեպքի վայրում բազմաթիվ ոստիկաններ են հավաքվել։