Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երևան քաղաքում ավարտել են «հերթական պուրակի» աշխատանքները։ Մայրաքաղաքի սրտում գտնվող «պուրակի» աշխատանքները արժեցել են 900.000$ -ին համարժեք դրամ։ Հիմա «պուրակը» ունի նման տեսք։ Երևանը վերածել են սեփական բոստանի ու ոնց կարողանում որբի գլխի պես խուզում են։