Մայրաքաղաքն իր սեփական եկամուտներն ավելացրել է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևան քաղաքն իր սեփական եկամուտները մեկ տարվա ընթացքում փաստացի մոտ 32 տոկոսով ավելացրել է: Իսկ ընդհանուր առմամբ վերջին երեք տարիների ընթացքում գրեթե եռապատկել է»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ գումարների հաշվին են իրականացվում ծրագրերը:
Ավինյանն ընդգծել է, որ այս եկամուտները երկրի տնտեսական աճի հետ փոխկապակցված չեն, և այդտեղ անելիք ունեն:



