Երեկ՝ նոյեմբերի 12-ին, Shamshyan.com-ն իր ընթերցողի տրամադրած տեսանյութն էր հրապարակել, թե ինչպես էր Երևանում՝ Աճառյան փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս 2 ավտոմեքենա չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները՝ հանդիպակաց երթևեկելով, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար:
Հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները ավտոմեքենաներից մեկը հայտնաբերում են, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխովւմ է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Շամշյանի տեղեկություններով՝ «Dodge Journey» մակնիշի ավտոմեքենան վարած օրինախախտ վարորդ 23-ամյա կինը ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, նոյեմբերի 12-ին մեր ընթերցողը տեսանյութ էր տրամադրել մեզ, որում ակնհայտ երևում էր, թե ինչպես էին 2 ավտոմեքենաներ Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս, ժամը 08-10-ի սահմաներում երթևեկում հանդիպակաց երթևեկելի գոտիով:



