Երևանում՝ Դրոյի փողոցի շենքերից մեկի բակում հ...

Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի  նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դրոյի փողոցի 6-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամադրու դի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 57-ամյա Հայկ Թ.-ն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: