![Երևանում դիսպետչերական կետերից մեկում տեղադրվ...](/imgs/posts/medium/2025/02/bd164ed.png)
Երբ ամիսներ առաջ Երևանում քաղաքային տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա էին կատարում, պահանջում աշխատավարձի բարձրացում, նաև նշել էին, որ իրենց համար տարրական պայմաններ ապահովեն, այդ թվում դիսպետչերական կետերում պարտադիր լինեն զուգարաններ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ փետրվարի 7-ին, բազմաթիվ ահազանգեր է ստացել Իսակովի պողոտայի` հայտնի Արգավանադում, երթակարգավարական կետի համար 34 վերջնամասում, անհայտ անձը կամ անձինք օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից դիսպետչերական կետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղադրված զուգարանը շպրտել են ձորը։