Երեկ՝ նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հավսեփ Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 16-ամյա Հարություն Ս.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:



