Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota»-ն...

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:20-ի սահմաններում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հարավարևմտյան թաղամասից դեպի ձիարշավարան տանող հատվածում բախվել են «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 

Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով հողաթմբին:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Toyota»-ն, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: