Երեկ՝ մայիսի 30-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են «Kia»-ն և «Ducati» մակնիշի մոտոցիկլը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մոտոցիկլավարի և «Kia»-ի վարորդի ինքնությունը։



