Երևանում «Աբովյան» պուրակում բախվել են Lexus-...

Փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում «Աբովյան» պուրակում բախվել են Lexus մակնիշի ավտոմեքենան և MAN մակնիշի ավտոբուսը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

MAN մակնիշի ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 35 համարի երթուղին։