Քաղաքացիները գնահատել են Երևանի վարչական ստոր...

2025 վականի սեպտեմբերի 26-ի դրությամբ մուտքագրված հայտերի թիվը 58,933 է, որից հարթակի միջոցով՝ 28,323 հայտ է մուտքագրվել, նրանց ժամանակագատվածի դիմաց 142 ժամկետանց հայտ կա: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Լիլիթ Յավրյանը։

 Նա հայտնեց, որ ժամկետանց հայտերը «Դավար» և «ՎեոլիաՋուր» ընկերություններինն են, իսկ 40 հայտը քաղաքապետարանի ստորաբաժանումներինն է։

Յավրյանը տեղեկացրեց, որ տարեսկզբից մինչ սեպտեմբերի 26-ը ստացված 19,075 հայտից, ավարտված կարգավիճակում են 18,200-ը և դրանցից քաղաքացիները «Ակտիվ քաղաքացի» հարթակում գնահատվել  են 8,062-ը։

«Դրանք ստացվել են քաղաքացիներից ի պատասխան այն հարցի, թե որքանով է արդյունավետ լուծվել ներկայացված խնդիրը»,-պարզաբանեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետը։

Նա ներկայացրեց, թե 5 բալանոց համակարգով ինչպես են քաղաքացիները գնահատել վարչական շրջաններում ու քաղաքապետարանի ու նրա կառույցների աշխատանքը.

Յավրյանը նշեց, որ Աջափնյակ վարչական շրջանը ստացել է 3.8 գնահատական, Ավան վարչական շրջանը՝ 2.9, Արաբկիր վարչական շրջանը՝ 3.3, Դավթաշեն վարչական շրջանը՝ 3.9, Էրեբունի վարչական շրջանը՝ 3.4, Կենտրոն վարչական շրջանը՝ 3.6, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը՝ 3.6, Նոր-Նորք վարչական շրջանը՝ 3.5, Նորք-Մարաշ վարչական շրջան՝ 2.1ը, Նուբարաշեն վարչական շրջան՝ 2-, Շենգավիթ վարչական շրջան՝ 3.1ը, Քանաքեր-Զեյթուն վարչական շրջանը՝ 3.1.

Ներկայացնելով քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գնահատականը՝ պաշտոնյան նշեց. «Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը 3, առողջապահության վարչությունը 3՝ մոտ 4, առևտրի ծառայությունների և գովազդի վարչություն՝ 4.1, բնապահպանության վարչություն՝ 2,8, կոմունալ տնտեսության վարչություն՝ 3, հանրակրթության վարչություն՝ 2.6, մշակույթի և տուրիզմի վարչություն՝ 3,5, շինարարության և բարեկարգման վարչություն՝ 3.6, տրանսպորտի վարչություն՝ 3.3, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն՝ 2.9, հասարակական կարգի պահպանության ծառայություն՝ 1.6»։

Առանձնացված մյուս ստորաբաժանումներում, ըստ Յավրյանի, Երևան ավտոբուս ՓԲԸ-ն ստացել է՝ 2.8, «Երևան Տրանս» ՓԲԸ՝ 3.5, «Երքաղլույս» ՓԲԸ՝ 4.4, ԵԱՍՄ ՀՈԱԿ՝ 4.1, «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ՝ 3.4, «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ՝ 4.8, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ՝ 2.8, «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ՝ 3.8, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ՝ 3.7, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ՝ 4.6, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»՝ 2.9, «Վեոլիա ջուր» ՓԲԸ՝ 2.9 «Դավար» ՍՊԸ՝ 3.6 և «Թելսել» ԲԲԸ՝ 3.5»։