
Հյուսիսային պողոտայի Աբովյան փողոցին հարող տարածքում կտեղադրվի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը: Համապատասխան որոշումը Երևանի ավագանին կայացրեց այսօր՝ դեկտեմբերի 16-ին: Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքներն իրականացնելը կկազմակերպի ԿԳՄՍ-ն: