
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը մեր հետ զրույցում կոշտ քննադատել է քաղաքային իշխանություններին՝ մատնանշելով մայրաքաղաքի խորը խնդիրները։ Նրա խոսքով՝ աղբահանության կազմակերպման տապալումը դարձել է Երևանի առօրյայի անբաժան մասը, իսկ իշխանությունները ամիսներ շարունակ չեն կարողանում ապահովել նույնիսկ նվազագույն կարգուկանոն։ Դանիելյանը նաև բարձրաձայնել է շինարարական տենդերների իրականացման գործընթացներում հնարավոր կոռուպցիոն սխեմաների մասին՝ ընդգծելով, որ բացթողումները և թափանցիկության պակասը հող են պատրաստում կաշառակերության համար։ Նրա գնահատմամբ՝ նման իրավիճակը ոչ միայն վնասում է քաղաքային տնտեսությանը, այլև ամրապնդում է հանրության անվստահությունը գործող իշխանությունների նկատմամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։