Երևանի քաղաքապետրանը հունիսի 26-ին նիստ կգումարի։ Նիստի օրակարգում է նաև Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Երկաթգծի փողոցի հ. 28 շենքի հ.5՝ 68.41 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Սարգիս Գուրգենի Բարսեղյանին, Կարեն Բարսեղյանին, Աղուն Չիլչիլյանին, Արթուր Բարսեղյանին, Վերոնիկա Բարսեղյանին և Սարգիս Կարենի Բարսեղյանին հարցը։
Օրակարգի մյուս հարցով քաղաքապետարանը պատրաստվում է Երևան համայնքի սեփականություն համարվող Չեխովի փողոցի հ.24 շենքի հ.11`22.62 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Էմմա Գրիգորյանին:



