Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասում վրաերթի ենթ...

Հունվարի 15-ին, ժամը 7.10-ին, «Կեյտոն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի էր ենթարկել 62-ամյա Դոնարա Վարդանյանին:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունվարի 16-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

Կատարվում է նախաքննություն: