2020 թվականի երկրի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշներով առաջատարը մայրաքաղաք Երևանն է: Վերջինիս կշիռը ՀՆԱ-ում ավելին է (59.9%), քան Հանրապետության մյուս բոլոր մարզերը միասին: Այս մասին տեղեկանցում է Վիճակագրական կոմիտեն:
Երևանին հաջորդում են երևանամերձ մարզերը՝ Արարատ (6.8%), Կոտայք (6.6%), Արմավիր (5.6%): Սյունիքի ցուցանիշը կազմում է 5.7%, Շիրակն ու Լոռին 3.4-ական տոկոս, Գեղարքունիքը՝ 3.2%, Արագածոտնը՝ 2.4%, Տավուշը՝ 1.9%, Վայոց ձորը՝1.1%: