
Երևանի դպրոցներում առաջին հերթափոխի դասերը կսկսվեն առավոտյան ժամը 08:15-ին։ Այս մասին օգոստոսի 29-ին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում։
Նրա խոսքով՝ նոր գրաֆիկն ուժի մեջ կմտնի երկուշաբթի օրվանից։ Այն կվերաբերի միայն մայրաքաղաքի տարրական դպրոցներին։ Մարզերում դասերը կսկսվեն առավոտյան ժամը 09:00-ին։
«Ուշադիր քաղաքացիները կնկատեն, որ այս հաղորդագրությունը առաջինը տարածել է Երևանի քաղաքապետարանը», - նշել է Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ այս փոփոխությունը բացարձակապես աննշան է կրթական գործընթացի համար։ Սակայն, այն կարող է նպաստել երթևեկության հոսքերի ավելի արդյունավետ կառավարմանը։ «Սա կկանխի մեր երեխաների՝ դպրոց գնալու ճանապարհին խցանումների մեջ մնալը», - բացատրել է վարչության պետը։