«Երևան սիթի»-ում գնումներ կատարողները եղել են...

Համացանցում տեղեկություն էր տարածվել, թե Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ ՊՆ աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցի գնումներ է կատարել։

Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով լուրին, հայտնել է, որ այն չի համապատասխանում իրականությանը։

«Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ՝ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց», - ՊՆ-ին մեջբերել է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։

Լուրը հերքել է նաև «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։

Նա, սակայն, նշել է, թե սուպերմարկետում գնումներ կատարողները եղել են Պարսկաստանի դեսպանատան աշխատակիցներ։