Երևաց, որ Փաշինյանի նպատակը Արցախի զիջումն էր...

Նիկոլ Փաշինյանը չի խոսում իր իրական նպատակներից, չկա ծրագիր, կա ընդդեմ Սերժի, Քոչարյանի, ընդդեմ հաղթող գեներալների պրոցեսներ, բայց թե իր ուզածը որն է, չկա։ Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Այստեղից եզրակացություն, վերցնել այդ երևույթները և հասկանալ՝ ինչ է կատարվում, թե որն է նպատակը։ Առայժմ այդ նպատակն է երևում Արցախի զիջումը, Արցախի սուբյեկտայնության, միջագային իրավունքի ճանաչման վերջ տալը։ Իսկ հիմա Հայաստանի հետ է նույն բանը կատարվում, սա այսպես ասած սահմանների կրծոտումն է Ադրբեջանի կողմից»,- ասաց Մանասյանը։