Երեք օրում բացահայտվել է հանցագործության 281...

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 21-24-ը:

Բացահայտվել է 281 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

48 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

44 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

23-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,

17 դեպք՝ խարդախության,

13-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,

11 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,

10 դեպք՝ հոգեկան ներգործության,

5 դեպք՝ խուլիգանության,

4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,

3 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել են բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, շորթման, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, թմրամիջոցների մաքսանենգության, հետամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու։

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել են 3-ը։

Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։